«Դրանից հետո նրանք չեն կարող ասել՝ ես չգիտեի». Զուրաբիշվիլի

Երեքշաբթի, Դեկտեմբերի 10, 2024

Anna Vardanyan
3 շաբաթ առաջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներին անձամբ է տեղեկատվություն տրամադրել Վրաստանում կատարվող իրադարձությունների մասին։

«Դրանից հետո նրանք չեն կարող ասել՝ ես չգիտեի»,- նշել է Զուրաբիշվիլին։ Ըստ Վրաստանի նախագահի օտարերկրյա պետությունների առաջնորդների հետ ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների թիվը հաշվելի չէ, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցների թիվը գերազանցել է 30 տասնյակը:

«Հիմա բոլորն ամեն ինչ գիտեն ։ Դա իմ խնդիրն էր։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում, անընդունելի է ցանկացած ժողովրդավարական երկրի համար և բոլորը պետք է արձագանքեն»,- նշել է նա։